Գերիների մասով շատ լավ լուր ունենք. մանրամասներ

Գերիների մասով շատ լավ լուր ունենք. մանրամասներ

ԼՂ-ում ռուս խաղաղապահները օգնել են գտնել և վերադարձնել երկու բնակիչների, որ հայտնվել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում: Այս մասին Sputnak.Armenia-ին հայտնել են Ռուսական խաղաղապահ ծառայության մամուլի կենտրոնից:

Նոյեմբերի 30-ին ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Հրամորտ գյուղի երկու բնակիչներ' Ադեմնիկ Համբարձումյանն ու Ռամիդ Խաչատրյանը անհետացել են: Ռուսական կողմը հարցմամբ կարողացել է պարզել, որ ադրբեջանական ԶՈւ-երը նրանց ձերբակալել են իրենց կողմից վերահսկվող տարածքում:

Ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում կարողացել է հասնել երկու քաղաքացիների ազատ արձակմանը: Այսօր վերջիններս ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով բերվել են Երևան և հանձնվել ՀՀ սահմանապահ ծառայությանը: