Շատ լավ և ուրախ լուր բոլոր զինծառայողների համար. նախարարի հետ հանդիպման մանրամասները

Շատ լավ և ուրախ լուր բոլոր զինծառայողների համար. նախարարի հետ հանդիպման մանրամասները

Արցախում ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ ավարտվել է։ Ծնողներից մեկը հայտնում է հանդիպման մանրամասները․

«Հենց նոր տեղի ունեցավ մեր հանդիպումը Պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:


Պատերազմի արհավիրքով անցած մեր երեխաներին ըստ եռակողմ համաձայնագրի Արցախից հանելու և ՀՀ-ում տեղակայելու, անվտանգության երաշխիքներ տրամադրելու, նրանց զինծառայության մարդկային պայմաններ ապահովելու և բուժզննում անցկացնելու մեր պահանջին ի պատասխան նախարարն ասաց հետևյալը'

1. Երեխաները ապահովվելու են 10-օրյա արձակուրդով, որը կսկսվի դեկտեմբերի 1-ից:


2. Քննարկվում է պատերազմին մասնակցած և Արցախում ծառայությունը շարունակող երեխաների փոխարինումը ՀՀ-ում ծառայող և չմասնակցած զորքով:


3. Առողջական հրատապ խնդիրներ ունեցող երեխաների անհերթ կտարհանվեն:


4 և շատ կարևոր կետը' նախարարը հավաստիացրեց, որ Բերձորի անվտանգության երաշխիքը տվել է ռուսական կողմը»: