Եվրոպական դատարանը բավարարել է 17 հայ ռազմագեрիների հարցերով զբաղվող փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Արտակ Զեյնալյանը։
Ըստ փաստաբանի, Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գեрեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:
Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ նոյեմբերի 27-ը
Փաստաբանը հիշեցնում է, որ հայ գեрիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։