Էս մի կռիվը սարսափելի էր․․․․ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի բացահայտումները (տեսանյութ)

Էս մի կռիվը սարսափելի էր․․․․ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի բացահայտումները (տեսանյութ)

Դեպքը եղել է հենց պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հադրութի շրջանի Արտաշատ գյուղում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պայմանագրային զինծառայող Արթուր Արշակյանը, ով այդ պահին եղել է տանը:

«Սկսեցին կրակել, ես այդ ժամանակ տանն էի, ծառայության չէի: Պատուհանը բացեցի՝ տեսնեմ ինչ է կատարվում, երբ պատուհանները փակեցի, պտտվեցի, որ իջնենք նկուղ, միանգամից տրաքեց տան մեջ: Կասետային ռումբ էր, մանր շարիկներով, վնասվածքներ են ոտքերիս ու ձեռքերից:

Միշտ էլ ասում էին, որ կուտակումներ կան, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ այսպես կարող է լինել: Ապրիլյան պատերազմի ժամանակ ես զինվոր էի, այն ժամանակ այսպես չէր: Այս անգամ միանգամից սկսվեց ու ամբողջ տարածքը դարձավ առաջնագիծ, Հադրութն էլ, գյուղերն էլ: Մի քանի պետություն է մեր դեմ կռվում, Հայաստանն ու Ղարաբաղը չի կարող դիմանալ էդքան զենքին»,-ասաց նա:

Արթուրը նշեց, որ դեռ մի քանի ամիս կա, որ վերջնական բուժվի, որից հետո կորոշի, թե ինչով է զբաղվելու: