Ամենավատ հանցանքը, որ կատարվեց Երևանում պատերազմի ժամանակ. կներ եք, բայց այս բ...-ի ծնունդն իրավունք չունի ապրելու (տեսանյութ)

Ամենավատ հանցանքը, որ կատարվեց Երևանում պատերազմի ժամանակ. կներ եք, բայց այս բ...-ի ծնունդն իրավունք չունի ապրելու (տեսանյութ)

Պատերազմների ժամանակ թիկունքում ոմանք փորձում են օգտվել առիթից: Իհարկե հասարակությունն այս օրերին միավորված, մեկ մարդ դարձած օգնություն է պատրաստում և ուղարկում սահման: Ոմանք ավտոմատ են վերցրել, ոմանք մեքենաներով այս ու այն կողմ են գնում, ոմանք գումար են փոխանցում, մի խոսքով, ով ինչ կարում անում է: 

 

Այս ամենի ֆոնին, երեկ ԱԱԾ-ն մի հաղորդագրություն տարածեց, որը սառը ցնցուղ էր բոլորիս համար:

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ, նախկինում մի քանի անգամ խարդախություններ կատարելու համար դատապարտված Հ. Բ.-ն, տեղեկանալով, որ զինծառայող Հ. Մ.-ն, մասնակցելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմին, անհետ կորել է, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ, Հ. Մ.-ի ազգական Ա. Մ.-ին վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ նրան ներկայացել է որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ և պատրաստակամություն հայտնել ի պաշտոնե զբաղվել անհայտ կորած զինծառայողի որոնողական աշխատանքներով:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Հ. Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին ճանապարհածախսի պատրվակով Ա. Մ.-ից նախ պահանջել և ստացել է 100 հազար ՀՀ դրամ, այնուհետև, վերջինիս գիտակցության ու կամքի վրա ներգործելու, մոլորության մեջ գցելու եղանակով իր հանցավոր մտադրությունն իրագործելու մղումներից ելնելով, 2020 թվականի նոյեմբերի 1-ին Ա. Մ.-ին հայտնել է, թե իբր զինծառայող Հ. Մ.-ն գերության մեջ գտնվում է Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում, որտեղ պահում են հայ ռազմագերիներին և պատրաստվում են վերջինիս տեղափոխել քաղաք Բաքու: Դա կանխելու և Հ. Մ.-ին Ռուսաստանի Դաշնության իր գործընկերների միջոցով այլ երկրների տարածքով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելը կազմակերպելու համար Հ. Բ.-ն մաս-մաս վճարելու պայմանով պահանջել է ևս 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում Ա. Մ.-ի կողմից 1.000 ԱՄՆ դոլարն ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից՝ չկարողանալով իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին հասցնել:

 

Պատկերացնում եք, մինչ երկիրը պատերազմում է, մինչ 18 տարեկան երեխաները զոհվում են՝ երկիրը փրկելով վերահաս ցեղասպանությունից, մեր մեջ ապրում են նման տականքներ: Ու այս բոզի վաստակները, որոնք ավելի վտանգավոր են, քան թուրքերն իրավունք չունեն ապրելու: Պատերազմի ժամանակ պետք է գործի պատերազմի օրենքը: Սրա նման տականքները պետք է վերանան մեր միջից: Ու եթե մեկ երկու նման դեպքում գործի պատերազմի կանոնը, մյուսներն այդպիսի բան այլևս չեն անի:

 

Ավելի լավ պատկերացնելու համար, թե ինչ եղել, դիտեք տեսանյութը