Գիշերը ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ․Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ․Արծրուն Հովհաննիսյան

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ:

 

Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավ-արևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ:

 

Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը:

Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են:

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում...

Posted by Արծրուն Հովհաննիսյան on 2020 թ. հոկտեմբերի 29, հինգշաբթի