Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով թշնամու կողմից տեղաշարժեր եւ կուտակումներ կան

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով թշնամու կողմից տեղաշարժեր եւ կուտակումներ կան

Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից տեղաշարժեր եւ կուտակումներ կան, սակայն  իրավիճակը հանգիստ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի դեսպանատան այն հայտարարությանը, որում դեսպանատունը զգուշացնում էր իր քաղաքացիներին՝ չայցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր:

«Շարժեր, կուտակումներ ամբողջ սահմանի երկայնքով կան, բայց ընդհանրապես իրավիճակը հանգիստ է»,- ասաց Հովհաննիսյանը: