Ցուցադրել է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ցուցադրել է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը:

Հոլովակի սկզբում, որը հրապարակվել է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել էտարբեր կետերից: Երեւում է, թե ինչպես է հրթիռը կտրուկ կերպով վեր խոյանում եւ բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով: