Արծրուն Հովհաննիսյանը վերջին լուրերն է հայտնում

Արծրուն Հովհաննիսյանը վերջին լուրերն է հայտնում

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ թշնամուն հաջողվել է երեկ գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ։ Հովհաննիսյանը նշեց, որ վաղը ինտերակտիվ քարտեզով ցույց կտան այդ տարածքները։

Նրա խոսքով հակառակորդը հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում է այսօր իրականացրել. «Միաժամանակ հրետանակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել առաջնագիծը,չնայած որոշ հատվածներում թվացյալ հաջողություններ են ունեցել։ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում, շարունակվել են դիվերսիոն խմբերի ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր թողնելով մեքենաներ փախել են, մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեյխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»։
Հովհաննիսյանը նշեց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություններ.«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին։ Բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին։ Հայ զինվորը եթե նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել։ Հաճախ մենք նահանջում ենք, քանի որ մարդկանց կյանքը ավելի թանկ է»։