Այսօր Պաշտպանության բանակը առաջին լուրջ քայլը կատարեց. Հայկ Դեմոյան

Այսօր Պաշտպանության բանակը առաջին լուրջ քայլը կատարեց. Հայկ Դեմոյան

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

« Ցանկացած պատերազմում հոգեբանական կայունությունը բանակի անձնակազմի շրջանում և թիկունքում կարևորագույն ու բացառիկ գործոն է հակառակորդի նկատմամբ առավելություն հասնելու համար։ Պետք է հիշենք, որ 1993-94 թթ․ ադրբեջանական բանակում և թիկունքում համատարած խուճապն ու քաոսը մեծապես նպաստեցին հայկական զինուժի հաջողություններին։ Ամենայն հավանականությամբ, նույնը կկրկնվի մեր օրերում՝ հաշվի առնելով հայկական ուժերի այսօրվա հաջողությունները։ Ադրբեջանցիների վրա այս վերջին հաջողությունները ցնցող տպավորություն են գործելու, հատկապես այն պարագայում, երբ լիովին սկսել էին տրամադրվել, որ իրենց բանակը հզոր ու անպարտելի է։ Այսօրվա մեր հաղթանակները ադրբեջանցիների մոտ ծնելու են խորը տագնապի զգացում, որը անխուսափելիորեն վերածվելու է խուճապի․․․

 

Այսօր Պաշտպանության բանակը առաջին լուրջ քայլը կատարեց Ադրբեջանում իշխանափոխությանը նպաստելու համար․․․»:

 

Անդրադարձը՝ պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ դասախոս։ Հայկ Դեմոյանի