Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ  գնդապետ Վահագն Ասատրյանը

Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ գնդապետ Վահագն Ասատրյանը

Արցախում զոհված գնդապետ Վահագն Ասատրյանի հարազատները խնդրում են՝ ծաղկեպսակների գումարն ուղղել հիմնադրամին։ Հիմնավորում են՝ «այդպես կցանկանար Վահագնը»։

 

«Այսօր՝ հոկտեմբերի 14 - ին, ժամը 18:00 - ին , Քասախի մշակույթի տանը կկայանա եղբորս՝ Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը:   և հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն:

 

Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, ամենահրամանատար ինչպես դիմում էին իրեն իր զինվորները, նվիրված եղբայր և օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին և Վազգենին:

 

Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով և անսպառ հումորով:

 

Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների և այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով:

 

Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների և Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի և զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը և դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով և արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա քույրը՝ Մոնիկա Պետրոսյանը։

 

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հանրապետության տոնի կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար գնդապետ Վ. Ասատրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։