Ես խոսել եմ Չավուշօղլուի հետ. Լավրովը՝ Արցախի խնդրի եւ Թուրքիայի մասնակցության մասին

Ես խոսել եմ Չավուշօղլուի հետ. Լավրովը՝ Արցախի խնդրի եւ Թուրքիայի մասնակցության մասին

«Մենք ընդգծել ենք ֆորմատի անփոփոխությունը եւ քաղաքական այն սկզբունքները, որոնք  առաջարկել են համանախագահները,  որոնցով էլ պետք է լուծվի խնդիրը»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան Թուրքիայի հավանական  ներգրավմանը ԵԱՀԿ Մինսկի խմբում:

 

Լավրովն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը:

Արդյոք Լավրովը  խոսել  է թուրքական կողմի հետ: Պատասխանը դրական էր՝ Լավրովը խոսել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, ասել՝ ակնկալում է աջակցել  մեր ջանքերին: «Այս առումով քիչ բան կա անելու, պետք է աշխատել»,- ասաց  Ռուսաստանի ներկայացուցիչը:

 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն  էլ ասաց, որ Արցախում ստեղծված վիճակը լուրջ ազդում է սկսված պրոցեսի վրա (նկատի ունի Մոսկվայում հանդիպումները- հեղ.), բայց  շարունակելու են իրենց աշխատանքները: «Ադրբեջանի մեթոդը՝ ուժով խնդիրը լուծելու, կտրուկ մերժվում է եւ մերժվելու է»,- ասաց  Զոհրաբ Մնացականյանը:

 

Մինսկի խմբում Թուրքիայի  մասնակցության մասին խոսելիս էլ ԱԳ նախարարն ասաց՝  այն ակտիվ արտահայտվում է  ահաբեկիչներով եւ Ադրբեջանին ահռելի ռազմական աջակցությամբ: