Ունենք երիտասարդ, ով 18 տարեկան է և ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա և շարունակում է կռվել․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ունենք երիտասարդ, ով 18 տարեկան է և ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա և շարունակում է կռվել․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Դիրքային շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել առաջնագծում, ընթացել են շատ ինտենսիվ և լայնածավալ մարտեր։ Այս մասին ճեպացրույցի ժամանակ հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

 

«Եվ մենք և հակառակորդը ունեցել ենք կորուստներ։ Իհարկե, ադրբեջանական կողմը մի քանի անգամ ավելի շատ կորուստներ է ունեցել, ինչպես որ 2016թ.։ Ես զարմանում եմ Ադրբեջանի ղեկավարության պահվածքով, մասնավորապես՝ անմարդկային պահվածքով։ Նրանք անտարբեր են իրենց կորուստների հանդեպ։ Սա փաստացի նրա բարբարոս կերպարի մասն է։ Մենք ունենք բազմաթիվ փաստեր, որ այս պատերազմը Ադրբեջանի կողմից նախապատրաստվել էր վաղօրոք։ Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահականություն չէ։ Դա չի ձևավորվել մի քանի ամիսների և նույնիսկ՝ մի քանի տարիների ընթացքում։ Թուրքիայի տարածաշրջանի, և նամանավանդ՝ Հայաստանի և Արցախի՝ Հայկական աշխարհի հանդեպ վերաբերմունքը ձևավորվել է մի քանի դարերի ընթացքում։ Մենք դեռ հնարավորություն կունենանք ներկայացնել պանթյուրքիզմի «ճանապարհային քարտեզը» մոտակա ժամանակներում»,-նշել է Արցախի նախագահը։

 

Նա նշել է, որ  Թուրքիան հիասթափվել է պատերազմի ընթացքից․ «Որովհետև մենք ունենք հերոսական ժողովուրդ և հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կռվել ու մեռնել հայրենիքի համար։ Որովհետև ունենք երիտասարդ, ով 18 տարեկան է և ով արդեն հասցրել է այդ տարիքում ոչնչացնել 9 զրահատեխնիկա: Ուզում եմ հայտարարել. Արցախն իր պատմության մեջ երբեք չի գրավվել և երբեք չի գրավվելու»,-նշել է նա։

 

Արայիկ Հարությունյանը հավելել է՝ անցնող 4 օրում մեր կողմից խոցվել է թշնամու նույնքան զրահատեխնիկա, որքան ողջ Առաջին արցախյան պատերազմում։

Մանրամասները՝ եթերում