Մոր սիրտը վկայում էր. զոհված Հասմիկ Արզումանյանն ուզում էր իր տունն ունենալ (լուսանկարներ)

Մոր սիրտը վկայում էր. զոհված Հասմիկ Արզումանյանն ուզում էր իր տունն ունենալ (լուսանկարներ)

Հասմիկ Արզումանյանը մտածում էր իր երեխային նպատակին  հասցնելու մասին: Վարձով էր ապրում անչափահաս դստեր հետ Սյունիքի Նորավան գյուղում, ուզում էր իր սեփական տունն ունենալ: Araratnews.am-ին ասաց նրա զարմիկ Արարատ Բլբուլյանը:

 

Հասմիկին հարազատները հիշում են որպես հայ կնոջ կերպար, աշխատասեր, երազանքներով լի, իր տոհմի անունը բարձր պահած:

 

Զինվորական ծառայության է անցել 2014 թ-ից, սիրել ու նվիրվել է իր աշխատանքին:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հասմիկը Հադրութում որպես զինվորական է  եղել, մասնակցել զինավարժություններին, որտեղ էլ  սպանվել է հակառակորդի  գնդակից: «Վերջին անգամ Հասմիկի հետ խոսել եմ սեպտեմբերի սկզբին: Երբ պատերազմը սկսվեց, Հասմիկի մայրը սկսեց անհանգստանալ: Զանգեց մեզ՝ ասաց, որ աղջկանից արդեն մի քանի ժամ է՝ լուր չունի: Մոր սիրտը կարծես վկայում էր...Երբ գնացինք դին բերելու, իմացանք՝  Հասմիկը եւս 4 հոգու հետ զոհվել է վրանում»,-  մանրամասնեց  Արարատը:

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի դեմ սկսել է լայնածավալ պատերազմ: Հայկական կողմն ունի 31 զոհ, մոտավորապես 200 վիրավոր: Ադրբեջանը՝ 200 զոհ, բազմաթիվ տեխնիկայի կորուստ:

 

Լուսանկարները' Հասմիկի ՖԲ էջից