Զորամասում անցկացվել է կանանց խորհրդի նիստ. ՊՆ

Զորամասում անցկացվել է կանանց խորհրդի նիստ. ՊՆ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 14-ին անցկացվել է կանանց խորհրդի նիստ, որին մասնակցել է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը:

 

ՊՆ-ն նշում է, որ նիստի ընթացքում քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների ինտեգրման, զորամասերում կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Կարևորվել է զորամասերում կին զինծառայողների ներկայությունն ու ծավալած գործունեությունը։