What's Hot

    Հայէկոնոմբանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը, ամփոփելով համատեղ արշավի արդյունքները, հանդիսավոր միջոցառման շրջանակում հաղթող քարտապանին հանձնեցին գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար ուղևորություն դեպի Բալի:

    Մրցույթին մասնակցելու համար Հայէկոնոմբանկն իր Mastercard քարտապաններին առաջարկել է 20.11.2025-20.01.2026թթ․ կատարել միանվագ 20,000 դրամին համարժեք անկանխիկ վճարում AEB Mastercard վճարային քարտով: Յուրաքանչյուր գործարքի արդյունքում գեներացվել է անհատական կոդ և ուղարկվել քարտապաններին։ Գլխավոր մրցանակի, ինչպես նաև խրախուսական 3 iphone 17 սմարթֆոնների հաղթող կոդերը պատահականության սկզբունքով ընտրվել են ս․թ․ մարտի 12-ին Հայէկոնոմբանկի Facebook-յան էջի ուղիղ եթերում պատահականության սկզբունքով։

    Մարտի 19-ին անցկացված միջոցառմանը ներկա էին Mastercard-ի և Հայէկոնոմբանկի ներկայացուցիչները, գլխավոր և խրախուսական նվերների հաղթող քարտապանները:

    Բացելով միջոցառումը՝ Հայէկոնոմբանկի Մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանը նշեց, որ արշավի ամփոփման օրը պատահական չի ընտրվել. «Մարտի 19-ը Հաճախորդների միջազգային օրն է, և մենք ևս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Հայէկոնոմբանկի հաճախորդներին, որ ընտրել են մեր Բանկը՝ որպես հուսալի գործընկեր: Այս արշավը ևս մեկ միջոց է մեր հաճախորդներին մեր շնորհակալությունը հայտնելու համար: Մենք իսկապես բարձր ենք գնահատում Mastercard-ի համագործակցությունը, որը հնարավորություն ստեղծեց արշավում հաճախորդներից բացի առանձին մասնակցությամբ ներգրավել նաև Հայէկոնոմբանկի աշխատակիցներին: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ այս արշավի հաջողությունը թիմային աշխատանքի արդյունք է, և մենք շնորհակալ ենք բոլոր ստորաբաժանումներին արդյունավետ աշխատանքի համար»:

    Mastercard-ի հայաստանյան ներկայացուցիչ Արսենյա Էլչյանը, շնորհակալություն հայտնելով արշավի բոլոր մասնակիցներին, նշեց, որ հաճախորդների շնորհիվ է, որ Հայէկոնոմբանկի հետ բոլոր մտահղացումները հաջողության են հասնում. «Մեր նպատակն է հաճախորդների համար ապահովել ոչ միայն արագ, ապահով և անվտանգ վճարումներ, այլ նաև պարգևել հաճելի էմոցիաներ և անակնկալներ: Հենց դա է պատճառը, որ մենք ձգտում ենք շարունակել նման ակցիաները: Վերջին շրջանում Հայէկոնոմբանկի հետ Mastercard-ի համագործակցությունը հագեցած էր. թողարկվեց Mastercard World քարտը, որը հաճախորդներին նոր ճամփորդական առավելություններ է տրամադրում, ունեցանք նաև cashback-երի ակցիաներ, և, իհարկե, այս համատեղ արշավը, որը շատ լավ արդյունքներ արձանագրեց: Շարունակեք վճարել Mastercard-ի ձեր քարտերով ապահով և անվտանգ միջավայրում, և հաջորդ անգամ հենց Դուք կարող եք լինել հաղթող քարտապանը: Շնորհակալ ենք Հայէկոնոմբանկին արդյունավետ համագործակցության, վստահության, մեր գաղափարները կիսելու համար»:

    Հայէկոնոմբանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանն իր խոսքում նշեց, որ Հայէկոնոմբանկը բարձր է գնահատում Mastercard-ի հետ համագործակցությունը. «Այս տարիների ընթացքում մենք շոշափելի արդյունքներ ունենք՝ թե քանակական, թե որակական արտացոլմամբ: Մեր համատեղ թողարկած Mastercard World քարտատեսակն արդեն իսկ շատ լավ արձագանք ունի հաճախորդների շրջանում: Ճամփորդական առավելություններին զուգահեռ՝ քարտը հնարավորություն է տալիս նաև արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ներգրավել: Mastercard World-ը պրոդուկտ է բոլորի համար՝ հասանելի  սակագներով և շահավետ պայմաններով»:

    Ելույթներին հաջորդեց մրցանակների հանձնման արարողությունը: Հաղթող քարտապանները հուզված էին և լի հաստատակամությամբ, որ նոր անակնկալների սպասումով շարունակելու են գործարքներ կատարել Հայէկոնոմբանկի վճարային քարտերով:

    86 86 | aeb.am

    Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: