Լեգենդար գեներալը նշանակվեց ԱԱԾ տնօրեն (ֆոտո)

Լեգենդար գեներալը նշանակվեց ԱԱԾ տնօրեն (ֆոտո)

banner770

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը նշանակվելու է ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում՝ ազատվելով ԱՀ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից, որին նշանակվել էր մի քանի օր առաջ:

 

Ա. Հարությունյանը համոզված է, որ համատեղ աշխատանքով կարողանալու են զարգացնել Ազգային անվտանգության ծառայությունը: Այս համատեքստում Արցախի Նախագահը կարևորել է ՀՀ գործընկեր կառույցի հետ համատեղ աշխատանքը և նշել, որ որակական առումով կլինեն նոր փոփոխություններ:

 

 

Ստորև ներկայացնում ենք Կամո Աղաջանյանի կենսագրությունը

 

Կենսագրություն

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 13 -ին Արցախի Հադրութի շրջանի Էդիլլու գյուղում:

Կրթություն

2001թ. ավարտել է Աբովյանի <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանը:

Աշխատանքային գործունեություն

1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:1992-1993 թվականներին' ՊԲ դասակի, 1993-1995 թվականներին'վաշտի հրամանատար, 1995-1996 թվականներին'գումարտակի հրամանատարի տեղակալ, 1996-1997 թվականներին' հրամանատար, 1997-1999 թվականներին' Հադրութի ՊՇ հրամանատարի տեղակալ, 1999-2003 թվականներին' հրամանատար, 2003-2004 թվականներին'№ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 2004 թվականից' հրամանատար:2008թ. հուլիսին զբաղեցրել է ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնը, 2010 թվականի օգոստոսից 2013թ. մարտի 21'ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:2013 թվականից ԼՂՀ ոստիկանության պետն է:

Ձեռքբերումներ

Պարգևատրվել է «ՀՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների և «Վարդան Մամիկոնյան» շքանշաններով, ինչպես նաև «Արիության համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Մայրական երախտագիտություն», ՀՀ ԱԱԾ «մարտական համագործակցության ամրապնդման համար» և «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալներով:

 

1991-1994 թվականներին մասնակցել է Հադրութի, Մարտակերտի, Մարտունու,Լաչինի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: