Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, հայկական կողմն ունի մեկ վիրավոր. Բաքուն նաև ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը, հայկական կողմն ունի մեկ վիրավոր. Բաքուն նաև ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 17֊ ի ժամը 18։20֊ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

 

Ըստ աղբյուրի՝ միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ

ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին' ժամը 17։45-ի սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։