Արցախում զինծառայողի հետ դժբախտ դեպք է եղել

Արցախում զինծառայողի հետ դժբախտ դեպք է եղել

Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել:

 

Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է : Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը:«Երեկ Արցախում ականի պայթյունից վիրավորվել է ժամկետային զինծառակող Ա. Սադյանը: Նրան Մարտակերտի հիվանդանոցում վիրահատել են, ծնկից ներքև անդամահատել են»,-ասաց համայնքի ղեկավարը: Նա հայտնեց, որ զինծառայողին տեղափոխել են Ստեփակերտի հոսպիտալ: