Կառավարությունը Արցախին 13 մլրդ տրամադրեց

Կառավարությունը Արցախին 13 մլրդ տրամադրեց

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց Արցախի կառավարությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու նախագիծը:

 

Կառավարության որոշմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարությանը հատկացվեց 13 մլրդ 533 մլն դրամ։ Գումարը պետք է օգտագործվի աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար՝ 6 մլրդ 500 մլն դրամ, կենսաթոշակների՝ 1 մլրդ 226 մլն դրամ, նպաստների՝ 349 մլն դրամ, պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներին տրվող՝ 492 մլն դրամ, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի սուբսիդավորման, բնակչության համար կատարվող սուբսիդավորման՝ 1 մլրդ 446 մլն դրամ, առողջապահության՝ 573 մլն դրամ չափով եւ այդպես շարունակ։

Այս տարի սա կլինի վերջին հատկացումը։ Այս տարի Արցախին հատկացվել է 199 մլրդ դրամ։