Ոստիկանությունը 55-ամյա բնակչի սպանության վայրից լուսանկարներ է հրապարակել․ թշնամին կրակել է ուղիղ սրտին․ նոր մանրամասներ

Ոստիկանությունը 55-ամյա բնակչի սպանության վայրից լուսանկարներ է հրապարակել․ թշնամին կրակել է ուղիղ սրտին․ նոր մանրամասներ

Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է: Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: