Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը․ Վարուժան Գեղամյան

Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը․ Վարուժան Գեղամյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել թուրքական CNN Тürk հեռուստաալիքին։

 

Անդրադառնալով նրա հարցազրույցին թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշել է, որ հարցազրույցում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։

 

Նա առանձնացրել է մի քանի կետեր, որոնցում մասնավորապես ասվում է․

«Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։