Բարեգործական ծրագրի շրջանակներում Արցախի որոշ մանկապարտեզների աջակցություն է ցուցաբերվել

Բարեգործական ծրագրի շրջանակներում Արցախի որոշ մանկապարտեզների աջակցություն է ցուցաբերվել

Բարեգործական ծրագրի շրջանակներում «Վիվա» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերել Ասկերանի և Ստեփանակերտի որոշ մանկապարտեզների՝ տրամադրելով գույք։

 

Այս մասին տեղեկացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Մերի Սարդարյանը:

 

«Օգոստոսի 3-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տ. Հովհաննիսյանին ու խորհրդի անդամներ՝ Վ. Միխայիլովին և Ա. Տեր-Հակոբյանին: Նախարարը, կարևորելով հիմնադրամի գործունեությունը, հույս է հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ», - մեզ հետ զրույցում ասաց Մ. Սարդարյանը և հավելեց, որ «Վիվա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի օրերին Արցախին տրամադրելով դեղորայք և բժշկական պարագաներ:

«Արցախյան երրորդ պատերազմի ընթացքում ևս, հիմնադրամը կրկին մեծ չափով բժշկական օգնություն է ցուցաբերել Արցախին», -հավելեց Սարդարյանը: