Բաքվում դատում են Արցախում կռված ՌԴ քաղաքացուն

Բաքվում դատում են Արցախում կռված ՌԴ քաղաքացուն

Սպուտնիկ Ադրբեջանը հայտնում է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ դատավարություն է սկսել Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի դեմ:

 

Դուբակովին մեղադրում են Ադրբեջանի ՔՕ «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում» 214/3.1 հոդվածով, «անդամակցություն կամ մասնակցություն հանցավոր խմբավորմանը» 218.2 հոդվածով, Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում 318.2 հոդվածով։

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։