Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 23-ին հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Այս մասին տեղեկացնում են ՌԴ արտաքին գործերի նախարարութունը:

 

Լավրովն ու Բայրամովը անդրադարձել են մի շարք թեմաների: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի  և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը տարածաշրջանի՝ հետկոնֆլիկտային շրջանում  զարգացման հարցում։