Ի՞նչ է լինելու մայիսի 9-ին Արցախում

Ի՞նչ է լինելու մայիսի 9-ին Արցախում

Որոշում է կայացվել 2021թ Մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով ստեղծել հանձնաժողով։

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահը։

Արցախի Հանրապետության կառավարությունն այսօր հաստատել է մայիսի 9-ին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման համար ստեղծվող հանձնաժողովի կազմը։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

 

Լուսինե Ղարախանյանից հետաքրքրվեցինք՝ ինչ բնույթի միջոցառումների մասին է խոսքը, որին ի պատասխան նախարարն ասաց, որ միջոցառումները կլինեն հետպատերազմյան իրողություններին, ժողովրդի տրամադրությանը համապատասխան և կկազմակերպվեն Արցախի բոլոր շրջաններում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում