Ինչ փոփոխություններ են լինելու Արցախում. Պեգովի հիանալի լուրը

Ինչ փոփոխություններ են լինելու Արցախում. Պեգովի հիանալի լուրը

Ստեփանակերտից ոչ հեռու՝ Իվանյան գյուղում (Խոջալու), ծրագրվում է կառուցել 1000 մասնավոր տուն Արցախի այն քաղաքացիների համար, ովքեր անօթևան են մնացել Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Խոսքը 2020թ․-ի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի, Շուշիի, ինչպես նաև հարակից գյուղերի մասին է։

 

Բացի այդ, @wargonzo նախագծի կիբերդեպարտամենտի տվյալներով, կեղծ է այն տեղեկատվությունը, թե Շուշիում բանակցություններ են ընթանում Խոջալուն ադրբեջանցիներով վերաբնակեցնելու մասին։

WarGonzo-ի IT մասնագետները կարողացել են բացահայտել, որ կեղծ տեղեկատվության արտահոսքը տարածվում է Բաքվից կառավարվող ֆեյսբուքյան հայալեզու էջերի կողմից։ Ընդ որում՝ հաստատվել է, որ դրանցից մեկը գրանցված է անմիջականորեն Հիքմեթ Հաջիևին՝ Ադրբեջանի նախագահի օգնականին պատկանող համակարգչի միջոցով։ Հատկանշական է, որ հայաստանյան այժմյան իշխանությունները Երևանում կալանավորել են մի քանի ընդդիմադիրների՝ այդօրինակ ապատեղեկատվություն տարածող էջերի գործարկողը լինելու թյուր մեղադրանքով։Հարկ է արձանագրել, որ Բաքվի տեղեկատվական հարձակումները հարված են հասցնում ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությանը, այլև փորձում են արժեզրկել Արցախում ռուս խաղաղապահների առաքելությունը։ Ալիևի թիմը հետևողականորեն ամրապնդում է իր բացահայտ թշնամական դիրքորոշումը ռուս զինվորականների նկատմամբ։