Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է որոնողական աշխատանքներ իրականացնել

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է որոնողական աշխատանքներ իրականացնել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ որ որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով.

 

Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:


Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ: