Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահ

Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում. Արցախի նախագահ

«Դեռ շատ ավելի ծանր որոշումները գտնվում են մեր առջեւում եւ հանրության հետ երկխոսությունից հետո' մենք պետք է առաջիկա տարիների քաղաքական որոշումների առումով՝ միշտ հիմքում ունենանք հանրային տրամադրությունները, բայց նաեւ հանրությանը ներկայացնելով ստեղծված իրական վիճակը»,- հունվարի 21-ին աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

 

Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ «Արայիկ Հարությունյանը, նախ ընդարձակ ելույթով ներկայացրել է հանրապետությունում ստեղծված իրավիճակը, կառավարության անելիքները և հանրության սպասելիքներին՝ համահունչ կատարվող քայլերը, ապա հարց ու պատասխանի ձևաչափով, քննարկել հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին, սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր:

 

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Յուրաքանչյուրիս որոշումից է կախված լինելու Արցախի ապագան, իսկ այդ շրջանակում՝ անելիքներ դեռ շատ է տեսնում»: