Պայքար ոսկու համար. Ովքե՞ր կլինեն Սոթքի հանքի սեփականատերերը՝ ռուսնե՞րը, թե՞ ադրբեջանցիները. «Ժամանակ»

Պայքար ոսկու համար. Ովքե՞ր կլինեն Սոթքի հանքի սեփականատերերը՝ ռուսնե՞րը, թե՞ ադրբեջանցիները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սոթքի հանքի տնօրինությունը հաստատել է, որ հանքում կրճատումներ են: Չի բացառվում, որ շատ շուտով տնօրինություն, որպես այդպիսին, չլինի, քանի որ հանքը չի շահագործվում, այն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

 

Հանքի սեփականատերերը ռուսներ են, և մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը ամեն ինչ անում է սեփականատիրոջ փոփոխություն թույլ չտալու համար: Ըստ մեր աղբյուրի՝ հանքավայրը և ռուսական սեփականություն հանդիսացող տեխնիկան հսկում են ինչպես ռուս, այնպես էլ ադրբեջանցի զինվորականներ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: