ՌԴ-ից ինքնաթիռները կարող են Արցախ թռչել այս տարվա դեկտեմբերից

ՌԴ-ից ինքնաթիռները կարող են Արցախ թռչել այս տարվա դեկտեմբերից

Արցախի  Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  իշխանությունները քննարկում են օդային հաղորդակցության բացման հարցը։ Ռուսաստանի Դաշնությունից առաջին չվերթները կարող են իրականացվել  դեկտեմբերին և ինքնաթիռները կարող են արդեն վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։Այս մասին  РИА Новости– ին հայտնել է  Արցախի  վարչակազմի աղբյուրը:

 

«Հիմա երկու կողմերն էլ՝ մեր և  Ռուսաստանի , ջանքեր են գործադրում այն  իրագործելու համար »,-ասել է զրուցակիցը' պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է մինչև տարեվերջ Ստեփանակերտում աշխատանքը վերսկսվի:


Նա հավելել է, որ օդանավակայանը թռիչքներ կիրականացնի ուղևորների համար, որոնք, ինչպես սպասվում է,Արցախ  կժամանեն ոչ միայն Մոսկվայից, նաև Ռուսաստանի մարզերից:

 

Մեկ այլ աղբյուր հաստատել է  այս ծրագրերի հավաստիությունը: Նրա խոսքերով, «հավանաբար այս ամսվա վերջին մենք ականատես կլինենք, թե ինչպես են առաջին ռուսական ինքնաթիռները վայրէջք կատարելու Լեռնային Ղարաբաղում»: