Մարտակերտում կգործի Ռուս խաղաղապահների 2-րդ հոսպիտալը

Մարտակերտում կգործի Ռուս խաղաղապահների 2-րդ հոսպիտալը

մատեղ ջանքերով շարունակվում է զոհվածների դիերի որոնումն ու փոխանակումը:

 

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել տեղի բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր։

 

«ՀՀ տարածքից Լեռնային Ղարաբաղ են վերադառնում տեղի բնակիչները։ Մեկ օրում 1479 մարդ է վերադարձել։

 

Ընդհանուր առմամբ' ապահովվել է ավելի քան 28,000 փախստականի վերադարձ»,-ասել է Կոնաշենկովը։

 

Նշվում է նաև, որ շարունակվում է դիտակետերի կահավորումը, որտեղ տեղադրվում են տեսահեռարձակման շարժական համալիրներ և պաշտպանված տեսակոնֆերանս կապի համակարգեր։ Լաչինի միջանցքում և Տեղ ու Մարտակերտ բնակավայրերի մոտ իրավիճակը հսկվում է «Օրլան-10» անօդաչու սարքերի միջոցով։

 

 

Ռուս խաղաղապահները շարունակում են նաև ականազերծման աշխատանքները։