Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ

Ադրբեջանի ԶՈւ հարվածի հետևանքով Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ

Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասաց Բեգլարյանը:

Մարտակերտի մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը փոխանցեց, որ այժմ քաղաքում անջատված է էլեկտրականությունը, քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ: