Թշնամին հրթիռակոծում է Արցախը. նորություններ ռազմաճակատից

Թշնամին հրթիռակոծում է Արցախը. նորություններ ռազմաճակատից

Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը' ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը' ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների եւ ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։