Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է

Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի հրետակոծության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։  Վիճակն ըստ բժիշկների' բավարար է։ Կան նաև նյութական մեծ վնասներ»,- նշված է հաղորդագրության մեջ։