Ուր էին գնացել 11 և 14 տարեկան երեխաները և ինչպես են մահացել. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

Ուր էին գնացել 11 և 14 տարեկան երեխաները և ինչպես են մահացել. նոր մանրամասներ ողբերգական դեպքից

banner770

Սարսանգի ջրամբարում ջարհեղձ եղած 11 եւ 14-ամյա երեխաները Արցախի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչներ են, հարեւաններ են եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի Մարտակերտի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշեյանը' մանրամասներ հայտնելով երեկ տեղի ուենցած ողբերգական դեպքից:

 

«Գնացել են իրենց անսունների հետեւից, ուշացել են, ընտանիքի անդամները գնացել են փնտրելու, մեկի' 11 տարեկանի դին գտել են, մյուսին մինչեւ հիմա փնտրում ենք, չենք գտնում: Չենք կարողանում հասկանալ' ոնց են խեղդվել, նրանց շորերը հագին են եղել, եթե մտել էին լողալու, շորերը հանած կլինեին»,- հայտնեց վարչակազմի ղեկավարը: