What's Hot

    Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածավան գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Միսակ Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Սմբատ Խ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Կարինե Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

    Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։