What's Hot

    Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խոսքն ուղղեց արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին՝ կարևորելով պետության կողմից հետ բերված շենք-շինությունների հարցը։

    «Երբ ՀՀ-ում  հակակոռուպցիոն համակարգը  հետ է  բերում տարածք կամ շենք-շինություն, շատ ժամանակ ասվում է, որ դրա գումարը, օրինակ, վերցնենք պայմանական 10-14 միլիոն է:  Հետո, երբ ՀՀ-ում ուզում են շուկայականով դա վաճառել, արդեն 14 միլիոնը հնչեցված է, բոլորը վախենում են, որ շուկայականով դրա գինը, ասենք, 12 միլիոն է: Իհարկե, ասված է շուկայական գինը՝ 10-14 միլիոն։ Կուզեմ՝ այդտեղ էլ ուշադրություն դարձնեք, որովհետև պետությունը շատ է կուտակում  շենք-շինություններ, լավ կլինի, որ դրանք արագ  իրացվեն, որպեսյի գեներացվեն, սկսեն հարկ վճարել, գույքահարկ վճարել, սկսեն բիզնես գործունեություն ծավալել,  ԱԱՀ և աշխատավարձ վճարել։ Ուզում եմ այս հարցը հնչի, որ մնացած գերատեսչություններն էլ ուշադրություն դարձնեն այդ գումարները հնչեցնելիս»,- նշեց պատգամավորը

    Փոխնախարարը նշեց, որ Արդարադատության նախարարությունում ուսումասիրում են միջազգային լավագույն փորձը՝ կապված ակտիվների ճիշտ կառավարման կառուցակարգերի հետ, օրինակ, կան երկրներ, որոնք հատուկ դրա համար ստեղծվում են կենտրոններ և ուղղություններ են սահմանում։ 

    Նա նշել է, որ հետագայում ևս այս հարցը կշարունակի մնալ ուշադրության կենտրոնում։