
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում հրապարակել է քաղաքացիներից ստացված տարբեր նամակներ, որոնցում հեղինակները աջակցություն են հայտնում վարչապետին ու կառավարությանը:
Նամակներից ևս մի քանիսը՝ ստորև.
«Նամակ քաղաքացուց․ «Հարգելի պարոն վարչապետ. ողջունում եմ Ձեզ, և հայտնում եմ իմ շնորհակալությունն, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ես իմ ուժերով ու գիտելիքներով ընդունվել եմ համատեղելիության սկզբունքով 2 առաջատար հիվանդանոցներ որպես բժիշկ, օգտվել եմ պետության կողմից սուբսիդավորվող բնակարանների ձեռք բերման ծրագրից, ինչպես նաև եկամտահարկի ետ վերադարձի օրենքից, համընդհանուր ապահովագրության շնորհիվ ծնողիս շուրջ 1 մլն․ դրամանոց վիրահատությունը կատարվել է բացառապես անվճար:
Էս ամեն ինչից զատ, Ձեր ընդառաջման շնորհիվ էլեկտրական մեքենայիս գույքահարկը 430 հազար դրամից դարձել է 125 հազար դրամ: Հիմա առավել քան երբևէ պատրաստ եմ ընտանիք կազմելու ու մեր խաղաղ և հեռանկարային երկրում ապագաս կառուցելու համար: Էս պահին առավել քան երբևէ ինձ շատ լավ եմ զգում, ունեմ ազատ միտք արտահայտելու համար, ունեմ հնարավորություն ինքնադրսեւորվելու։
Հունիսին ու առհասարակ միշտ՝ տեր եմ լինելու խաղաղությանս: Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին, անհամբեր կսպասենք մեծ սիրով»:
«Նամակ քաղաքացուց․ «Ողջույն պարոն Փաշինյան! Ես և իմ կինս հատուկ մայիսի 19–ին գալիս ենք Փարիզից Երևան մեր ձայնը ձեզ տալու։ Մեր շատ սիրված և հարգված մարդ։ Մինչ հանդիպում հաղթանակով»:
«Նամակ քաղաքացուց․ «Սիրելի Նիկոլ Փաշինյան, Շնորհակալ եմ հային ազատություն տալու, ձայնի իրավունք տալու, խաղաղաություն բերելու համար։
Շնորհակալ եմ ձեր կկանքը ընտանիքը և անվտանգությունը հային ու Հայասատնին նվիրելու համար։
2026֊ին ընտրելու եմ ընտանիքովս,ազգովս 16֊ին։
Տեր ենք խաղաղությանը»:
«Նամակ քաղաքացուց․ «Բարև ձեզ պարոն Փաշինյան, այսօր հետևում էի ձեր՝ Սյունիքի քարոզարշավին, մի քանի բնակավայրում խոսքի մեջ ասեցիք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդ չի զոհվել։
Ամեն դեպքում, կողքից տպավորություն ա ստեղծվում, թե կա փոխհրաձգություն, ուղղակի մարդ չի զոհվել։ Ճիշտ չի լինի՞ ասել, որ վերջին 2 տարում առհասարակ չկա կրակոց, փոխհրաձգություն և, հետևաբար, չունենք զոհեր։ Կեցցե խաղաղությունը․․․»:
Քաղաքացու նամակից․ «Պարոն Փաշինյան,
Ես ուզում եմ իմ սրտի խոսքը գրել Ձեզ։ Տարիներ շարունակ շատ բաներ ենք տեսել ու ապրել, դրա համար էլ լավ հասկանում ենք, թե որքան դժվար ու պատասխանատու գործ է պետություն ղեկավարելը։ Այս օրերին շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարը մտածում է ժողովրդի, երկրի անվտանգության ու ապագայի մասին։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, համբերության ու Հայաստանի համար անընդհատ պայքարելու համար։
Թող Աստված Ձեզ ուժ, առողջություն, համբերություն ու ամուր կամք տա, որպեսզի շարունակեք Ձեր կարևոր գործը հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի։ Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր երեխաներն ու թոռները ապրեն ապահով Հայաստանում, իսկ ժողովուրդը միշտ հավատ ու հույս ունենա վաղվա օրվա հանդեպ։
Կեցե Հայաստանի Հանրապետությունը և Կեցե հենց դուք»։