What's Hot

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 3-5-ը ժամանելու է Երևան, կայցելի նաև Գյումրի։

    Կառավարության որոշմամբ 392 մլն 897.7 հազար դրամ կհատկացվի Գյումրիում համերգի կազմակերպման համար։

    «Այդ կապակցությամբ իրականացվելու են բազմաթիվ մշակութային միջոցառումներ՝ ներառյալ համերգներ, որոնցից մեկը՝ Գյումրիում: Համերգի կազմակերպումը Գյումրիում պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆրանսիայի Նախագահը այցելելու է նաև Գյումրի:

    Ս.թ. մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝  նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:

    Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ»,- նշված է որոշման նախագծում։