What's Hot

    Երևանում թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի ուղևորը դանակահարել է վարորդին:

    Ներքին գործերի նախարարությունից «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է ահազանգին, ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ուղևորի և վարորդի միջև վեճ է ծագել վճարման հարցի շուրջ։ Բարեբախտաբար, վարորդի ստացած վնասվածքը ծանր չէ, նա դիմել է բուժօգնության ու արդեն դուրս գրվել: