What's Hot

    Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Գիլյերմո Աբասկալը նշել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վատ է սովորել դպրոցում, հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը։

    «Մեսսին ընդհանրապես չէր սիրում դպրոցը։ Նա չէր ուզում դպրոց գնալ։ Բոլորը գիտեին, որ Լեոն կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը», – ասել է Աբասկալը։

    Մեսսին «Բարսելոնայիում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է 835 խաղի, խփելով 709 գոլ։ Մեսսին «Բարսելոնայի» հետ չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 2022 թվականին՝ Աշխարհի գավաթը Արգենտինայի հավաքականի հետ, երկու անգամ՝ Ամերիկայի գավաթը և ութ անգամ՝ «Ոսկե գնդակը»։

    Մեսսին «Բարսելոնայի» հետ նվաճել է 35 գավաթ, վեց տիտղոս՝ Արգենտինայի հավաքականի հետ և երեքը՝ ՊՍԺ-ի հետ։ 2023 թվականից նա խաղում է «Ինտեր Մայամիի» կազմում։