
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը կամավոր տեղափոխվել է վերականգնողական կենտրոն։ Արտիստը որոշել է բուժման անցնել ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար ձերբակալվելուց հինգ շաբաթ անց, հաղորդում է People-ը։
2026 թվականի մարտի 4-ին Կալիֆոռնիայի Վենտուրա քաղաքում Բրիթնի Սփիրսը ձերբակալվել է թմրանյութերի և ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով։ Հաջորդ օրը նա ազատ է արձակվել։
Նախատեսված է, որ Սփիրսը դատարան ներկայանա մայիսի 4-ին միջադեպի համար։