
Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:
ԿԳՄՍ նախարարությունը Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ․ տեղի կունենան համերգային ծրագրեր, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ցուցահանդեսներ, բացօթյա արվեստի ակցիաներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական այլ նախաձեռնություններ։ Ծրագրին կմասնակցեն մի շարք մշակութային և կրթական հաստատություններ։
Երևան
Ժամը՝ 12:00–14:00– «Պահի տպավորությունը՝ պատկեր» մշակութային նախագիծ (Նկարիչների միությանը հարող տարածք)
Ժամը՝ 12:00–15:00 – «Արվեստը քաղաքում» (կերպարվեստ, երաժշտություն, պար) (Կասկադ համալիր)
Ժամը՝ 13:00 – Մշակութային պերֆորմանս («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան)
Ժամը՝ 14:30-17:00 – Միմերի միջոցով պատկերների և շարժերի ներկայացում (Հյուսիսային պողոտա)
Ժամը՝ 14:00–15:00 – Մնջախաղային էտյուդ («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարան)
Ժամը՝ 15:00–17:00 – «CITY OF US» ինտերակտիվ արվեստի նախագիծ (Նկարիչների միության տարածք)
Ժամը՝ 15:00–17:00 և 17:30–19:30 – «Օդապարուկի նկարազարդում» (Գեղագիտական արվեստի կենտրոնի մանկական արվեստի թանգարան)
Ժամը՝ 16:00- «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիր
Ժամը՝ 19:00 – Մնջախաղի ներկայացում (Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի դահլիճ)
Ժամը՝ 19:00 – Բարոկո և ռոմանտիկ երաժշտության համերգ (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն), համերգի տոմսերը՝ https://nccm.am/hy/events?id=2766
Արտաշատ
Ժամը՝ 11:00 – Նկարչական խմբերը նկարելու են թատրոնի շենքը, եկեղեցին, նախասրահում նկարելու են թատրոնի խաղացանկային տիկնիկային ներկայացումների կերպարներին, դերասաններին (Սուրբ Հովհաննես եկեղեցու բակ)
Ժամը՝ 14:00 – Ամո Խարազյանի անվան պետական թատրոնի փոքր դահլիճում ելույթ կունենան երգի և պարի համույթները՝
- «Նոր գույներ» պարային համույթ՝ «Իշխանաց» պար, «Նազ պար»՝ Մանսուրյանի երաժշտությամբ
- Նազ-Նար ազգագրական երգի համույթ՝ «Իմ Հայաստան» և «Սիրտս քոնն է Հայաստան» երաժշտական կատարումներով
- Ասմունքով հանդես կգա թատրոնի դերասանուհի Լաուրա Ստեփանյանը՝ Պ. Սևակ «Հենց այնպես»
Վանաձոր
Ժամը՝ 16:00 – «Անուշ» մյուզիքլ՝ Արարատ քաղաքի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ–մասնագիտական արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ (Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն):