What's Hot

    Համացանցում վիրուսային է դարձել Շատունովի «Седая ночь» հիթը Քանյե Ուեսթի «կատարմամբ». համացանցում մեծ թափ է հավաքում ամերիկացի սկանդալային ռեփեր Քանյե Ուեսթի կեղծ (ֆեյք) ելույթի տեսանյութը։

    Հոլովակում երաժիշտը, իբր, անգլերենով կատարում է Յուրի Շատունովի հանրահայտ «Седая ночь» երգի քավեր տարբերակը։ Ուեսթը երգը իբր կատարում է հսկայական լուսնի ֆոնին, իսկ Լոս Անջելեսի SoFi Stadium մարզադաշտի հանդիսատեսները՝ շուրջ 70 հազար մարդ, ձայնակցում են նրան:

    Թեև տեսահոլովակի հեղինակները (արհեստական բանականության ռուս էնտուզիաստները) խոստովանել են, որ կադրերն ամբողջությամբ ստեղծվել են նեյրոցանցի միջոցով, այնուամենայնիվ հոլովակն այնպիսի մեծ տարածում է գտել, որ անգամ ռուս հայտնի ռեփեր Տիմատին Ինսթագրամի իր էջում վերահրապարակել է այն՝ կատակով աջակցելով իր «գործընկերոջը», ինչն էլ թյուրիմացության մեջ է գցել բազմաթիվ օգտատերերի. շատերը հավատացել են տեսանյութի իսկությանը և սկսել են Քանյե Ուեսթին մեղադրել գրագողության մեջ։ Տեսանյութում իսկապես Քանյե Ուեսթի՝ ապրիլի 4-ի ելույթի կադրերն են, որտեղ նա երգում է լուսնի փոխակերպվող պտտվող գնդի վրա, սակայն, իհարկե ոչ «Седая ночь»-ը:

    Օգտագործվել է Ուեսթի սեփական «Heartless» երգի կատարումը, որի վրա պարզապես մոնտաժով դրվել է Յուրի Շատունովի հայտնի երգը։ Այո, նեյրոցանցերի դարաշրջանում սահմանները հնարավորի և անհնարի միջև գրեթե ջնջվել են։

    https://www.instagram.com/reel/DW1NiIADp89/?utm_source=ig_embed&utm_campaign=loading