
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սամվել Կարապետյանին մեղադրել է վախկոտության մեջ, նշել, որ վերջինս համարձակություն չի գտնում իր դեմքով վարչապետին պատասխանելու, եղբոր որդու միջոցով է խոսում՝ վերջինիս թիկունքում թաքնվելով ու նրան սարքելով քավության նոխազ. «Թե բա՝ ուժեղ առաջնորդ եմ, խոսքիս տերն եմ, սեղանի տակից դուրս չեմ գա»: