What's Hot

    Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

    Սերգեյ Նշանի Ավագյանի կենսագրությունը

    Ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին Երևան քաղաքում:

    Աշխատանքային գործունեություն

    2024-2026 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ,

    2022-2024 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալ,

    2020-2022 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

    2014-2020 թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

    2009-2014 թթ. — ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ։

    Կրթություն

    2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:

    Պարգևներ

    Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: