
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հիմնադրման օրվանից (2018 թ.) երբևէ չի գործել Կառավարության շենքում։ Հիմնադրամը 2020 թվականի սկզբից իր գործունեությունն իրականացնում է Տերյան 1/1 հասցեում, իսկ մինչ այդ գործել է տարբեր հասցեներում վարձակալվող տարածքներում։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
«Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանին, ապա նա իրեն Կառավարությունում տրամադրված աշխատասենյակը հանձնել է 2026 թվականի փետրվարի 25-ին»,- ասված է հայտարարությունում։
Հիմնադրամը խնդրում է լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն ենթադրություններից և առաջնորդվել բացառապես ճշգրիտ ու ստուգված տեղեկատվությամբ։