What's Hot

    Այսօր՝ ապրիլի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

    Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է։

    Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

    Իրավիճակը նշված դեպքի վայրում բավականին լարված էր։ «Ford Transit»-ի վարորդի հարազատներն ու ընկերները, ժամանելով դեպքի վայր ու տեսնելով, որ վարորդը մահացել է, փնտրում էին «Զիլ»-ի վարորդին և փորձում էին նույնիսկ ջարդել ու հրկիզել ավտոմեքենան։ Մոտ 10 րոպե պահպանվեց այդ վիճակը, բայց պարեկները, համայնքային ոստիկանները, փրկարարները ու անգամ շտապօգնության բժիշկները կարողացան կրքերը հանդարտեցնել։

    Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 3 երեխաների հայր էր։ 

    Իսկ «Զիլ»-ի վարորդի մոտ էլ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը։