
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են:
«Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- հայտնել են կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնում: